Շարունակական բժշկական կրթության ծրագիր

Ծրագրի նպատակն է բարելավել ՀՀ մարզերի և Արցախի Հանրապետության բնակչության առողջապահական սպասարկման որակը՝ աջակցելով ՀՀ մարզերում և Արցախում աշխատող բժիշկների շարունակական մասնագիտական զարգացմանը, նրանց՝ մասնագիտական նոր գիտելիքների և հմտությունների ձեռքբերմանը, մասնագիտական նոր մեթոդների և տեխնոլոգիաների յուրացմանը, ՀՀ մարզերի, Արցախի և մայրաքաղաքի բուժհաստատությունների միջև շարունակական կապի ձևավորմանը: 

Ծրագրի գործառույթները.

Հայ օգնության ֆոնդն իրականացնում է գործնական մասնագիտական երկշաբաթյա և չորսշաբաթյա անվճար դասընթացներ Երևանի առաջատար կլինիկաներում։

Ծրագրում ընդգրկվելու ընթացակարգ

Ծրագրին դիմելու/մասնակցելու համար, պետք է լրացնել ծրագրի դիմումը առցանց։ Բոլոր դիմումները, քննարկվում են ընտրող հանձնաժողովի կողմից, դիմողի նախընտրած ժամկետից 2 ամիս առաջ՝ հիմնվելով սահմանված բացարձակ և հարաբերական չափորոշիչների վրա։ Ընտրված մասնակիցը ստանում է պաշտոնական հրավեր՝ ծրագրի մեկնարկից 1 ամիս առաջ։ Հրավերի ստացումը, ինչպես նաև ծրագրին մասնակցությունը պետք է հաստատել կամ էլ․ հաղորդագրությամբ կամ հեռախոսազանգով։ Հրավերը համարվում է պաշտոնական փաստաթուղթ գործատուին տրամադրելու համար։

Չորսշաբաթյա վերապատրաստման ծրագիր

Չորսշաբաթյա վերապատրաստման ծրագրին կարող են մասնակցել Հայաստանի և Արցախի բուժհաստատություններում աշխատող բժիշկները ներքոհիշյալ բոլոր մասնագիտություններով:

Կրթավճարի տրամադրում

  1. Ծրագրում ընդգրկված մասնակիցը ստանում է կրթավճար՝ տրանսպորտային ծախսերի և օրապահիկի համար
    • Ծրագրին առաջին անգամ մասնակցողները կստանան կրթավճարի 100%-ը, երկրորդ անգամ մասնակցողները՝ 75%-ը, երրորդ անգամ մասնակցողները 50%-ը։
    • Կեցության հնարավորության տրամադրում

Ծրագիրը հաստատված է ՀՀ առողջապահության նախարարության կողմից և տրամադրում է ՇՄԶ կրեդիտներ

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ պայմանները.

Բացարձակ չափորոշիչներ

Հարաբերական չափորոշիչ

Ծրագրին դիմելու կարգը

 1. Առցանց րացրեք դիմումաձևը (պատասխանել բոլոր հարցերին)

Ներկայում կազմակերպվող դասընթացների թեմաներն են

2. Դիմումին կցեք նաև ներքոնշյալ փաստաթղթերը․