Շարունակական Մասնագիտական Զարգացում ծրագիր

Բժիշկների համար նախատեսված շարունակական մասնագիտական զարգացման ծրագիր

Ծրագրի նպատակն է բարելավել ՀՀ մարզերի առողջապահական սպասարկման որակը՝ աջակցելով ՀՀ մարզերում աշխատող բժիշկների շարունակական մասնագիտական զարգացմանը, նրանց՝ մասնագիտական նոր գիտելիքների և հմտությունների ձեռքբերմանը, մասնագիտական նոր մեթոդների և տեխնոլոգիաների յուրացմանը, ՀՀ մարզերի և մայրաքաղաքի բուժհաստատությունների միջև շարունակական կապի ձևավորմանը:

Ծրագրի գործառույթները.

Հայ օգնության ֆոնդն իրականացնում է գործնական մասնագիտական երկշաբաթյա և չորսշաբաթյա անվճար դասընթացներ Երևանի առաջատար կլինիկաներում։

Ծրագրում ընդգրկվելու ընթացակարգ

Ծրագրին դիմելու/մասնակցելու համար, պետք է լրացնել ծրագրի դիմումը առցանց։ Բոլոր դիմումները, քննարկվում են ընտրող հանձնաժողովի կողմից, դիմողի նախընտրած ժամկետից 2 ամիս առաջ՝ հիմնվելով սահմանված բացարձակ և հարաբերական չափորոշիչների վրա։ Ընտրված մասնակիցը ստանում է պաշտոնական հրավեր՝ ծրագրի մեկնարկից 1 ամիս առաջ։ Հրավերի ստացումը, ինչպես նաև ծրագրին մասնակցությունը պետք է հաստատել կամ էլ․ հաղորդագրությամբ կամ հեռախոսազանգով։ Հրավերը համարվում է պաշտոնական փաստաթուղթ գործատուին տրամադրելու համար։

Չորսշաբաթյա վերապատրաստման ծրագիր

Չորսշաբաթյա վերապատրաստման ծրագրին կարող են մասնակցել Հայաստանի և Արցախի բուժհաստատություններում աշխատող բժիշկները ներքոհիշյալ բոլոր մասնագիտություններով:

Կրթավճարի տրամադրում

  1. Ծրագրում ընդգրկված մասնակիցը ստանում է կրթավճար՝ տրանսպորտային ծախսերի և օրապահիկի համար
    • Ծրագրին առաջին անգամ մասնակցողները կստանան կրթավճարի 100%-ը, երկրորդ անգամ մասնակցողները՝ 75%-ը, երրորդ անգամ մասնակցողները 50%-ը։
    • Կեցության հնարավորության տրամադրում

Ծրագիրը հաստատված է ՀՀ առողջապահության նախարարության կողմից և տրամադրում է ՇՄԶ կրեդիտներ

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ պայմանները.

Բացարձակ չափորոշիչներ

  • Մասնագիտական արտնոագրի և ՀՀ որևէ մարզային կամ Արցախի բժշկական հաստատությունում մշտական աշխատանքի մասին վկայող փաստաթուղթ
  • Առնվազը 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
  • Ծրագրին մասնակցելու հիմնավորում՝ իրատեսական արդյունքների ակնկալիքով
  • Ոչ պակաս քան 2 տարի անց /ակնկալվող դասընթացի թեմայով / վերջին ՇՄԶ դասընթացից
  • Յուրաքանչյուր մասնակից կարող է առավելագույնը 3 անգամ օգտվել ծրագրից

Հարաբերական չափորոշիչ

  • Մասնակցի տարիքային սահմանները՝ 27-63 տարեկան

Ծրագրին դիմելու կարգը

 1. Առցանց րացրեք դիմումաձևը (պատասխանել բոլոր հարցերին)

Ներկայում կազմակերպվող դասընթացների թեմաներն են

2. Դիմումին կցեք նաև ներքոնշյալ փաստաթղթերը․

  • մեկ 3×4սմ չափի դիմանկար (կամ սկանը)
  • անձնագրի պատճեն (կամ սկանը)
  • բժշկական համալսարանի և հետդիպլոմային կրթության (ինտերնատուրա, օրդինատուրա) դիպլոմների պատճեները (կամ սկանը)
  • համառոտ ինքնակենսագրություն, որի ձևն արդեն ներառված է դիմումաձևի մեջ

Բուժքույրերի համար նախատեսված շարունակական մասնագիտական զարգացման ծրագիր

Ավագ բուժքույրերի շարունակական մասնագիտական զարգացման գործընթաց

Ծրագրի նպատակն է բարելավել ՀՀ մարզերի բնակչության առողջապահական սպասարկման որակը՝ աջակցելով ՀՀ մարզերում աշխատող ավագ բուժքույրերի շարունակական մասնագիտական զարգացմանը, նրանց՝ մասնագիտական նոր գիտելիքների և հմտությունների ձեռքբերմանը, ՀՀ մարզերի և մայրաքաղաքի բուժհաստատությունների միջև շարունակական կապի ձևավորմանը:

1. Ծրագրի գործառույթները

Ծրագրի շրջանակներում մասնակիցներն անցնելու են 5 օրյա տեսական և դրան հաջորդող 8 օրյա տեսագործնական դասընթաց։ 5 օրյա տեսական գործընթացն իրականանալու է առցանց՝ Zoom հարթակի միջոցով, իսկ 8 օրյա տեսագործնական դասընթացն ընթանալու է առկա՝ «Արաբկիր» ԲՀ ԵԴԱԻ-ում։

2. Ծրագրում ընդգրկվելու ընթացակարգ

Ծրագրին դիմելու և մասնակցելու համար, անհրաժեշտ է լրացնել ծրագրի դիմումն առցանց։ Բոլոր դիմումները քննարկվում են ընտրող հանձնաժողովի կողմից՝ հիմնվելով սահմանված բացարձակ և հարաբերական չափորոշիչների վրա։ Ընտրված մասնակիցը ստանում է պաշտոնական հրավեր, որի ստացումը և ծրագրին մասնակցությունը պետք է հաստատել կամ էլ․ հաղորդագրությամբ կամ հեռախոսազանգով։ Հրավերը համարվում է պաշտոնական փաստաթուղթ գործատուին տրամադրելու համար։

Ծրագրի թեմաներին կարող եք ծանոթանալ՝ ներբեռնելով ուսումնական պլանը։

3. Հաշվի առնվող չափորոշիչներ

a. Բացարձակ չափորոշիչներ

  • Մասնագիտական արտնոագրի և ՀՀ որևէ մարզային կամ Արցախի բժշկական հաստատությունում մշտական աշխատանքի մասին վկայող փաստաթուղթ
  • Առնվազը 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
  • Ծրագրին մասնակցելու հիմնավորում՝ իրատեսական արդյունքների ակնկալիքով
  • Յուրաքանչյուր մասնակից կարող է առավելագույնը 3 անգամ օգտվել ծրագրից

b. Հարաբերական չափորոշիչներ

  • Աշխատանքային գործունեությունը՝ սահմանամերձ մարզ
  • Տարիքային սահման՝ 27 – 55 տարեկան

4. Այլ մանրամասներ

  • Ծրագրում ընդգրկված մասնակիցը ստանում է կրթավճար՝ տրանսպորտային ծախսերի և օրապահիկի համար։ Ծրագրին առաջին անգամ մասնակցողները կստանան կրթավճարի 100%-ը, երկրորդ անգամ մասնակցողները՝ 75%-ը, երրորդ անգամ մասնակցողները 50%-ը։
  • Կեցության հնարավորության տրամադրում Երևանում՝ սահմանամերձ մարզերում բնակվող մասնակիցներին
  • Ծրագիրը հաստատված է ՀՀ առողջապահության նախարարության կողմից և տրամադրում է ՇՄԶ կրեդիտներ