Նոր Նախաձեռնություններ

Ոչ վարակային հիվանդությունների կանխարգելում և տարածված սիրտանոթային հիվանդությունների վարում

Հայ օգնության ֆոնդը շարունակական մասնագիտական զարգացման ծրագրերի շրջանակում  2020թ-ին իրականացնելու է ՀՀ մարզերի առողջության առաջնային պահպանման կենտրոնների թերապևտների/ընտանեկան բժիշկների 5 օրյա վերապատրսատման դասընթացներ /2020-2021/։

Դասընթացը իրականացվում է  ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի /ԱԱԻ/ և Երևանի պետական բժշկական համալսարանի մասնագետների հետ համատեղ մշակված կրթական մոդուլներով։

Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին շնորհվում է 17 ՇՄԶ կրեդիտ։

2020-2021թթ ծրագրում ընդգրկվելու են ՀՀ բոլոր մարզերը։