Ավագ և գլխավոր բուժքույրերի համար նախատեսված շարունակական մասնագիտական զարգացման ծրագիր
Ծրագրի նպատակն է բարելավել ՀՀ մարզերի բնակչության առողջապահական սպասարկման որակը՝ աջակցելով ՀՀ մարզերում աշխատող ավագ բուժքույրերի շարունակական մասնագիտական զարգացմանը, նրանց՝ մասնագիտական նոր գիտելիքների և հմտությունների ձեռքբերմանը, ՀՀ մարզերի և մայրաքաղաքի բուժհաստատությունների միջև շարունակական կապի ձևավորմանը:
Ծրագիրը հաստատված է ՀՀ առողջապահության նախարարության կողմից և տրամադրում է ՇՄԶ կրեդիտներ։
Ծրագրում ընդգրկվելու ընթացակարգը
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց դիմում-հայտ։ Դիմումատուի նախընտրած ժամկետից երկու ամիս առաջ դիմումը քննարկվում է ընտրող հանձնաժողովի կողմից և ընտրված մասնակիցները ստանում են պաշտոնական հրավեր՝ ծրագրի մեկնարկից մեկ ամիս առաջ, որը համարվում է պաշտոնական փաստաթուղթ գործատուին տրամադրելու համար։
Ծրագրում ընգրկված մասնակիցները ստանում են կեցության հնարավորություն և կրթավճար՝
տրանսպորտային ծախսերի և օրապահիկի համար։
Ծրագրին մասնակցողները կստանան՝
- Կրթավճար 100% չափով՝ առաջին անգամ մասնակցելիս,
- Կրթավճար 75% չափով՝ երկրորդ անգամ մասնակցելիս,
- Կրթավճար 50% չափով՝ երրորդ անգամ մասնակցելիս
Ծրագրի չափորոշիչները
Ծրագրին կարող են մասնակցել ՀՀ մարզերում աշխատող և Արցախից տեղահանված 27-55 տարեկան
բուժքույրերը, որոնք․
Բացարձակ չափորոշիչներ
- ՀՀ մարզային բժշկական հաստատությունում մշտական աշխատանքի մասին վկայող փաստաթուղթ
- Առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
Հարաբերական չափորոշիչներ
- Տարիքը՝ 30-65 տարեկան
Վերապատրաստման ծրագրի թեմաները
Ծրագրի շրջանակներում մասնակիցներն անցնելու են 5-օրյա տեսական և դրան հաջորդող 8-օրյա
տեսագործնական դասընթաց։ 5-օրյա տեսական դասընթացն իրականանալու է առցանց՝ Zoom հարթակի
միջոցով, իսկ 10-օրյա տեսագործնական դասընթացն ընթանալու է առկա՝ «Արաբկիր» ԲՀ ԵԴԱԻ-ում։
Ծրագրի թեմաներին կարող եք ծանոթանալ ստորև։
Վերապատրաստման ծրագրի թեմաները
| Թեմա | Թիրախային լսարան | Տեսական Կրեդիտներ | Գործնական կրեդիտներ | Ուսումնական պլան |
|---|---|---|---|---|
| Բուժքույրեր | բուժքույրեր | 11 | 36 | Բեռնել |
