Մեր Մասին
1988-ի երկրաշարժից անմիջապես հետո ԱՄՆ Հայ համայնքի երեք ակնառու անձանց` Գևորգ Հովնանյանի, Էդգար Հովսեփյանի և Արքեպիսկոպոս Թորգոմ Մանուգյանի շնորհիվ ստեղծվեց Հայ օգնության ֆոնդը։ Հաջորդած ամիսներին ու հետագա տարիներին Հայ օգնության ֆոնդը զգալի ուշադրություն դարձրեց Հայաստանի և Արցախի առողջապահության համակարգի բարեփոխմանը (վեբկայք՝ farusa.org):
1996-2000 թթ.-ի ընթացքում Հայաստանի շուրջ 90 առաջատար բժիշկ-մասնագետներ ՀՕՖ-ի շնորհիվ հնարավորություն ստացան վերապատրաստվելու ԱՄՆ առաջատար համալսարանական կլինիկաներում, ովքեր և հետագայում՝ 2000թ-ին հիմնեցին «ՀՕՖ-ի բժշկական շրջանավարտների միավորումը» (ՀՕՖԲՇՄ), նախագահ Աննա Շիրինյան։ 2018-19թթ ՀՕՖԲՇՄ նախագահ ընտրվեց Արմինե Հակոբյանը, իսկ խորհրդի անդամներ՝ Արա Բաբլոյանը, Ռուբեն Ֆանարջյանը, Գայանե Ամարյանը, Բելլա Գրիգորյանը, Գևորգ Յաղջյանը, Նաիրա Մովսեսյանը, Համբարձում Սիմոնյանը։ Աննա Շիրինյանը ընտրվեց խորհրդի պատվավոր նախագահ։
2005 թ. ՀՕՖ-ը ՀՕՖ-ի ԲՇՄ-ի հետ համագործակցությամբ սկիզբ դրեց ՀՀ մարզերում և Արցախում աշխատող բժիշկների շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) ինքնատիպ ծրագիրին, որը մեծ հաջողությամբ շարունակվում է առ այսօր:
2011թ ԱՄՆ Արևելյան ափի Ամերիկահայ բժիշկների միավորումը (AAHPO) գնահատելով ծրագրի արդյունավետությունը, միացավ ծրագրին՝ ստանձնելով Արցախի հանրապետության մասնագետների մասնակցության ֆինանսավորումը։