Նոր Նախաձեռնություններ
Արցախի հանրապետության համայնքային բուժքույրերի վերապատրսատման դասընթացներ
Հայ օգնության ֆոնդը շարունակական մասնագիտական զարգացման ծրագրերի շրջանակում 2018թ-ից իրականացնում է Արցախում աշխատող համայնքային բուժքույրերի 12 օրյա վերապատրսատման դասընթացներ /2018-2020/։
Դասընթացը իրականացվում է ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի /ԱԱԻ/ ուսումնական հենքի վրա՝ ՀՀ ԱԱԻ ընտանեկան բժշկության ամբիոնի աշխատակազմի և Ջինիշյան հիշատակի հիմնադրամի համատեղ մշակված կրթական մոդուլներով։
Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին շնորհվում է 36 ՇՄԶ կրեդիտ։
2018-2019թթ ծրագրին մասնակցել են Արցախի բոլոր համայնքների 243 բուժքույրեր։
Ոչ վարակային հիվանդությունների կանխարգելում և տարածված սիրտանոթային հիվանդությունների վարում
Հայ օգնության ֆոնդը շարունակական մասնագիտական զարգացման ծրագրերի շրջանակում 2020թ-ին իրականացնելու է ՀՀ մարզերի առողջության առաջնային պահպանման կենտրոնների թերապևտների/ընտանեկան բժիշկների 5 օրյա վերապատրսատման դասընթացներ /2020-2021/։
Դասընթացը իրականացվում է ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի /ԱԱԻ/ և Երևանի պետական բժշկական համալսարանի մասնագետների հետ համատեղ մշակված կրթական մոդուլներով։
Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին շնորհվում է 17 ՇՄԶ կրեդիտ։
2020-2021թթ ծրագրում ընդգրկվելու են ՀՀ բոլոր մարզերը։