Բժիշկների համար նախատեսված շարունակական մասնագիտական զարգացման ծրագիր

Հայ Օգնության Ֆոնդը իրականացնում է գործնական և մասնագիտական զարգացման երկշաբաթյա և չորսշաբաթյա անվճար դասընթացներ Երևանի առաջատար կլինիկաներում։ 

Ծրագրի նպատակն է բարելավել ՀՀ մարզերի առողջապահական սպասարկման որակը՝ աջակցելով ՀՀ մարզերում աշխատող և Արցախից տեղահանված բժիշկների  շարունակական մասնագիտական զարգացմանը, ՀՀ մարզերի և մայրաքաղաքի միջև շարունակական կապի ձևավորմանը։

Ծրագիրը հաստատված է ՀՀ առողջապահության նախարարության կողմից և տրամադրում է ՇՄԶ կրեդիտներ։ 

Յուրաքանչյուր բժիշկ ծրագրին կարող է մասնակցել առավելագույնը 3 անգամ։

Ծրագրում ընդգրկվելու ընթացակարգը

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց դիմում-հայտ։ Դիմումատուի նախընտրած ժամկետից երկու ամիս առաջ դիմումը քննարկվում է  ընտրող հանձնաժողովի կողմից և ընտրված մասնակիցները ստանում են պաշտոնական հրավեր՝ ծրագրի մեկնարկից մեկ ամիս առաջ, որը համարվում է պաշտոնական փաստաթուղթ գործատուին տրամադրելու համար։

Ծրագրում ընգրկված մասնակիցները ստանում են կեցության հնարավորություն և  կրթավճար՝
տրանսպորտային ծախսերի և օրապահիկի համար։

Ծրագրին մասնակցողները կստանան՝

Ծրագրի չափորոշիչները

Ծրագրին կարող են մասնակցել ՀՀ մարզերում աշխատող և Արցախից տեղահանված բժիշկները․

Բացարձակ չափորոշիչներ

  1. ՀՀ մարզային բժշկական հաստատությունում մշտական աշխատանքի մասին վկայող փաստաթուղթ
  2. Առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ

Հարաբերական չափորոշիչներ

  1. Տարիքը՝ 30-65 տարեկան
  2. Միևնույն թեմայով նախորդ ՀՕՖ ՇՄԶ ծրագրով վերապատրաստումը՝ առնվազն 3 տարի առաջ

Վերապատրաստման ծրագրի թեմաները

Թեմա Թիրախային լսարան Տեսական Կրեդիտներ Գործնական կրեդիտներ Ուսումնական պլան
Անեսթեզիոլոգիա Անեսթեզիոլոգներ 52 68 Բեռնել
Գաստրոէնտերոլոգիա և հեպատոլոգիա Գաստրոէնտերոլոգներ և ընտանեկան բժիշկներ 98 40 Բեռնել
Ընդհանուր թերապիա Թերապևտներ և ընտանեկան բժիշկներ 69 51 Բեռնել
Թոքաբանություն Թոքաբաններ և ընտանեկան բժիշկներ 86 34 Բեռնել
Լաբորատոր ախտորոշում Բժիշկ լաբորանտներ 69 51 Բեռնել
Ճառագայթային ախտորոշում Ճառագայթային ախտորոշման մասնագետներ 69 51 Բեռնել
Մանկաբարձություն և գինեկոլոգիա Մանկաբարձներ և գինեկոլոգներ 52 68 Բեռնել
Մանկաբուժություն Մանկաբույժներ և ընտանեկան բժիշկներ 86 34 Բեռնել
Մանկական վարակաբանություն Վարակաբաններ, մանկական վարակաբաններ, մանկաբույժներ և ընտանեկան բժիշկներ 86 34 Բեռնել
Մանկական ինտենսիվ թերապիա Մանկական ինտենսիվ թերապիայի մասնագետներ 52 68 Բեռնել
Ալերգոլոգիա և կլինիկական իմունոլոգիա Արելգոլոգներ,ընատնեկան բժիշներ և թոքաբաններ 86 34 Բեռնել
Նեոնատոլոգիա և նորածինների անհետաձգելի բուժօգնություն Նեոնատոլոգներ և մանկաբույժներ 72 54 Բեռնել
Ներզատաբանություն Ներզատաբաններ և ընտանեկան բժիշկներ 86 34 Բեռնել
Նյարդաբանություն Նյարդաբաններ և ընտանեկան բժիշկներ 94 38 Բեռնել
Սրտաբանություն Սրտաբաններ և ընտանեկան բժիշկներ 82 34 Բեռնել
Վիրաբուժություն Վիրաբույժներ 35 85 Բեռնել
Վնասվածքաբանություն Վնասվածքաբաններ 35 85 Բեռնել
ՈՒՁՀ ՈՒՁՀ մասնագետներ 86 34 Բեռնել
Ուրոլոգիա Ուրոլոգներ 35 85 Բեռնել
Քիթ-կոկորդ-ականջաբանություն Քիթ-կոկորդ-ականջաբաններ 69 51 Բեռնել
Ակնաբուժություն Ակնաբույժներ և մանկական ակնաբույժներ 54 72 Բեռնել
Մանրէաբանություն Բժիշկ մանրէաբաններ 69 51 Բեռնել